Հայ տղայի կատարումը հիացրել է գերմանական The Voice Kids-ի հանդիսատեսին
Ծագումով հայ 11-ամյա Դավիթ Նիկալյանը ելույթ է ունեցել գերմանական հեռուստատեսությամբ հեռարձակվող The Voice Kids երաժշտական մրցույթի եզրափակչում:
Տղան կատարել է ամերիկացի երգչուհի Լորեն Օլրեդի «Never Enough» կոմպոզիցիան «Մեծագույն շոումեն» մյուզիքլից: Դավիթի կատարումը հիացրել է հանդիսատեսներին, որոնք վանկարկել են «Բրավո´»:
The Voice Kids 2019-ի հաղթող են ճանաչվել Mimi & Josefin քույրերը: