Ցրտահարության վտանգն ավարտված է. ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ. Սուրենյան
Ցրտահարության վտանգ այլեւս չկա, ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են եւ օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարեւոր մի փաստ, որ հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։
Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ։
Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է։ Ապրիլի 26-28-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին աստիճանաբար կբարձրանա եւս 5-6 աստիճանով»: