ԱՄՆ-ում 7 ուղևոր հոսպիտալացվել է ինքնաթիռի սրահում տարածված ուժեղ հոտի պատճառով
The Spirit Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Մերիլենդ- Ֆլորիդա չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռում տարածված անհասկանալի ուժեղ հոտի պատճառով: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fox News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բալտիմոր-Վաշինգտոն օդանավակայանից մեկնելուց կարճ ժամանակ անց օդանավի անձնակազմը հայտնել է լուրջ խնդիրների մասին, մասնավորապես՝ ինքնաթիռի սրահում տարածված գարշահոտության: Ինքնաթիռը ստիպված եղել վերադառնալ օդանավակայան:
Հաջող վայրէջքից հետո յոթ ուղևոր, թունավորում ախտորոշմամբ, տեղափոխվել է հիվանդանոց, նրանց վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավիաընկերության ներկայացուցիչները հրաժարվել են միջադեպի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ: