18-ամյա բրիտանուհին դանակահարել է ընկերոջն իր կրծքին դիպչելու համար
18-ամյա բրիտանուհի Մարտինա Օգոնովսկան դանակահարել է նոր ընկերոջը, «երբ նա փորձել է դիպչել իր կրծքին», տղան մահացել է: Այդ մասին РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սպանությունից որոշ ժամանակ առաջ զույգն ընկերների և կասկածյալի մոր հետ զվարճացել են սրճարանում: Ընկերներից բաժանվելուց հետո սիրահարները վիճել են: Օգոնովսկուն դուր չի եկել 23-ամյա Ֆիլիպ Յասկևիչի մեքենա վարելու ձևը: Վիճելուց հետո երիտասարդը կանգնեցրել է մեքենան, և աղջիկը դուրս է եկել:
Տղան փորձել է վերադարձնել սիրելիին, սակայն աղջիկը դանակով հարվածել է տղայի կրծքին:
Ըստ մեղադրող կողմի՝ երիտասարդը բռնել է աղջկա ձեռքերը և շոշափել կուրծքը: Նա դանակն օգտագործել է իբր ինքնապաշտպանվելու համար: Սակայն ընկերները պնդել են, որ աղջիկը խոհանոցային դանակը նախապես էր վերցրել:
Դատարանը մեղավոր է ճանաչել բրիտանուհուն և դատապարտվել է ցմահ ազատազրկման: