Նյու Յորքի օդանավակայանի թռիչքուղու վրա լողավազան են բացել
TWA հյուրանոցը յուրահատուկ լողավազան է բացել Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի տարածքում՝ հայտնում է Travel + Leisure-ը։
Այնտեղից տեսարան է բացվում դեպի օդանավակայանի թռիչքուղի։ Կլոր տարին հյուրանոցի հաճախորդները կարող են մինչեւ 38 աստիճան տաքացվող եւ կես ժամը մեկ մաքրվող ջրում լողալիս կամ արեւային լոգանք ընդունելիս հիանալ թռչող ինքնաթիռներով։
Լողավազանից օգտվելու համար անհրաժեշտ է տեղերը նախօրոք ամրագրել։