Էմանուել Մակրոնը խոսել է նախագահական հաջորդ ընտրություններին հնարավոր առաջադրման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է 2022 թվականի նախագահական ընտրություններին հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին՝ նշելով, որ ինքը դեռևս չի մտածում հաջորդ ընտրությունների մասին և ցանկանում է հաջողության հասնել պաշտոնավարման այս ժամկետում: Այդ մասին Մակրոնն ասել է ազգային դեբատների արդյունքներն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն:
«Որպեսզի հաջողության հասնեմ, պետք է ոչ պոպուլյար և դժվար որոշումներ կայացնեմ»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Նշենք, որ Ֆրանսիայում ազգային քննարկումները տևել են երկու ամիս՝ հունվարի 15-ից մինչև մարտի 15-ը: Դեբատների անցկացման նախաձեռնությունը Էմանուել Մակրոնինն էր՝ ի պատասխան «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների, որոնց պատճառը երկրում առկա սոցիալական դժգոհությունն էր: