Վլադիմիր Զելենսկիի թիմը ցանկանում է հինգ նախարարի պաշտոնանկ անել
Ուկրաինայի նախագահական ընտրություններին հաղթած Վլադիմիր Զելենսկիի թիմը մտադիր է փոփոխել կառավարության կաբինետը: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Վերին Ռադայի աղբյուրը:
«Վերջին երկու օրերին Զելենսկիի կողմնակիցները խոսում են հինգ նախարարի փոփոխության մասին: Նրանք են՝ վետերանների հարցերով նախարար Իրինա Ֆրիզը, Ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը, Տարածքային զարգացման և շինարարության նախարար Գենադի Զուբկոն, տնտեսական զարգացման և առևտրի նախարար Ստեփան Կուբիվան և Էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարար Իգոր Նասալիկը»,- ասել է Ռադայի պատգամավորներից մեկը: