ԿԸՀ-ի հրապարակած հեքիաթային թվերը
Երբ հայտարարվեց, որ ընտրողների թիվը 2 մլն 588 հազար է, արդեն իսկ ակնհայտ դարձավ, որ իշխանությունները որեւէ մտադրություն չունեն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:
Իշխանության համապատասխան մարմինների ներկայացուցիչները հայտարարում էին, թե դե մարդը գնացել է արտերկիր, գրանցումիօց դուրս չի եկել, մենք ոնց նրանց հանենք ընտրողների ցուցակից: Փաստորեն, ընդունում էին, որ իրականում այդքան ընտրող չկա, բայց դե չեն կարող ցուցակները մաքրել:
Հիմա, երբ ԿԸՀ-ն հայտարարում է, թե ժամը 17-ին արդեն իսկ ընտրություններին մասնակցել է 1 մլն 317 հազ. 936 ընտրող, ակնհայտ է, որ գործ ունենք ողբերգության, ազգային մեծ ողբերգության հետ:
ԱՄՆ-ում, Ռուսաստանում, ՀՀ իշխանություններում, ընդդիմությունում քաջատեղյակ են, որ Հայաստանի իրական բնակչությունը հազիվ երկու միլիոն է, իսկ ընտրողների թիվը 1 մլն 600 հազար:
Այսպիսով, նույնիսկ ամենամեծ ակտիվության դեպքում, ասենք, 70 տոկոս մասնակցություն, ընտրություններին պետք է մասնակցի ոչ ավելի, քան 1 մլն 100 հազար մարդ:
Հիմա, մեզ ուզում են համոզել, թե ժամը 17-ին արդեն 1 մլն 317 հազար մարդ է քվեարկել:
Իրոք ամոթ է, իրոք, այսպես չի կարելի: Այսպես միայն պետություն են կործանում:
Սպասենք, տեսնենք, թե ընտրություններին մասնակցող ուժերից քանիսն են ձեւացբնելու, թե հավատում են, որ այսքան ընտրող կա Հայաստանում եւ իրականում այսքան մարդ էլ քվեարկել է:
Առայժմ այսքանը: Մնացածն ավելի ուշ:
Top-News.am