Շրի Լանկայի իշխանոթյունները զգուշացրել են ապրիլի 26-ին մզկիթներում հնարավոր ահաբեկչությունների մասին
Շրի Լանկայի իշխանությունները նախազգուշացրել են կղզու մզկիթներում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին, այդ կապակցությամբ ձեռնարկվել են լրացուցիչ անվտանգության միջոցներ: Այս մասին հայտարարել է Շրի Լանկայի ոստիկանության գլխավոր տեսուչի տեղակալ Պրյանտխու Ջայակոդին, հաղորդում է The Sunday Times թերթը:
Ավելի վաղ, թերթը նշում է, որ սոցիալական ցանցերում ծառայողական փաստաթղթերի լուսանկարներ են հայտնվել, որոնք վկայում են մզկիթների վրա հարձակման սպառնալիքի մասին, սակայն իշխանությունները չեն հաստատել այդ փաստաթղթերի իսկությունը:
«Նոր հնարավոր ահաբեկչական հարձակումների կապակցությամբ մզկիթների անվտանգությունն ուժեղացվել է: Անհանգստանալու կարիք չկա», - գրում է Ջայակոդին: