1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 27 մայիսի 2019թ., 00:00
Մարգարիտա Սիմոնյանն Ասանժին դարաշրջանի մեծանուն լրագրող է անվանել Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա Թուրքիան զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզն այժմ ուսումնասիրվում է ԵՄ-ի կողմից. Սվիտալսկի Օդերևութաբանները անոմալ շոգ եղանակ են կանխատեսել Մոսկվայում Անգլիայում 2020-ի ապրիլից կարգելեն պլաստիկե ձողիկները Գերմանիայում հրեաները ենթարկված են պոտենցիալ վտանգի Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին առաջնահերթություններից մեկն է․ Զոհրաբ Մնացականյան Ամենուրք վեթինգի գործընթացը շատ զգայուն է՝ մի երևույթ է, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն․ ԵՄ դեսպան Վոլոչկովան թարմացրել է իր հանրահայտ շպագատը Ամուսնական դավաճանության երկու հիմնական պատճառները Կասիլյասն արտասվել է, երբ թիմակիցը գոլն իրեն է նվիրել (տեսանյութ) Հուսիտները հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի օդանավակայանի վրա Կաննում ՝ «մերկ» զգեստով (լուսանկարներ) 3 միջոց՝ սուրճն անվտանգ դարձնելու համար Ստալոնեն Կաննի փառատոն էր եկել գեղեցկուհի դստեր հետ Աֆրոամերիկացիները «Արա, վա՜յ, վա՜յ» են կատարում (տեսանյութ) Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում Գերմանիայում ինքնաթիռը վայրէջք է կատարել ծառերի վրա (լուսանկարներ) Երեք հայ ջութակահարներ ներառվել են աշխարհի 30 լավագույն ջութակահարների ցանկում Շիրակի մարզում դպրոցի տնօրենի անչափահաս որդին վթարի է ենթարկվել․ 3 դպրոցական է հոսպիտալացվել Զելենսկին պարել է «Ծիծաղի լիգա» հեռուստաշոուի բեմում (տեսանյութ) Իրանն արաբական աշխարհին չհարձակման պակտ է առաջարկում Եվրամիությունում Եվրախորհրդարանի ընտրության վերջին օրն է Ուելսում փոթորիկը մերկացրել է պատմական անտառը Օլգա Բուզովային քննադատել են գռեհիկ լուսանկարի համար «Վալենսիայի» ֆուտբոլիստը սահանկումով տապալել է թիմի գլխավոր մարզիչին Մայիսի 26-ից 31-ը հանրապետությունում տեղումներ են սպասվում Ֆլորիդայի նահանգապետը ստորագրել է օրենք երեխաների տեսքով սեքս-տիկնիկների արգելքի մասին Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը «Մենք գաղտնի զենք կգործածենք». Իրանը սպառնացել է «ծովի հատակն ուղարկել» ամերիկյան նավերը Հոլանդիայում մրցավարն արձանագրել է իր իսկ խփած գոլը (տեսանյութ) «Միլանը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով «Նյու Շմայսը»՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը բազառ է սարքել օդանավում ՆԱՏՕ-ն աջակցում է ԵՄ-ին Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ Ռոուհանին չի բացառել, որ միջուկային համաձայնագրի ճակատագիրը կարող է որոշվել հանրաքվեի միջոցով Հայաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրեցին մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը Ջիվան Աբրահամյանը բերման է ենթարկվել Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով Մեկ տարի ստուգումներ են իրականացրել Ազգային արխիվում եւ որևէ չարաշահում չեն հայտնաբերել Հայդի Քլումն առանց ներքնազգեստի ներկայացել է հեռուստաշոուի եզրափակչին Չինաստանի ԱԳ նախարարը Երեւանում է․ Մնացականյանն ընդունել է պաշտոնակցին Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ Իսպանիայում ծխելու և սուրճ խմելու կարճ ընդմիջումներն աշխատավարձից կհանվեն Ռոբերտ Քոչարյանի համախմբող ներուժը Սիրիական բանակը ոչնչացրել է գրոհայինների հրթիռային համակարգերը Հռոմի պապը հղիության արհեստական ընդհատումը համեմատել է «մարդասպան վարձելու» հետ Շունը ջնջել է տիրոջ ֆեյսբուքյան գրառումները Բրիտանական «Թաքնված տաղանդ» հեռուստանախագծի մասնակիցը վարչապետ Թերեզա Մեյին նմանակելիս հանել է հագուստը Շիմպանզեները կրիաների որս են անում. նախկինում այդ մասին ոչ ոք չգիտեր «Մարդ պիտի մի քիչ քթածակ ունենա»․ Մկրտիչ Արզումանյան Իրանում հայտնել են զենքի առկայության մասին, որը կարող է խորտակել ամերիկյան նավերը Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ դանակահարել են «Para TV»-ի ձայնային օպերատորին ԼՂՀ գլխավոր դատախազին պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան Սննդի մեջ խոլեստերինը չի բարձրացնում ինսուլտի ռիսկը. հետազոտություն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը հանրահավաքի ընթացքում հրապարակավ սպառնաց «քարով ցխել» Արցախի նախագահի գլուխը «Մեր ժողովուրդը, մեր գաղտնիքը» եւ այլն. ինչպե՞ս է Ալիեւների կլանը հեռուստատեսության միջոցով հիմարեցնում իր ժողովրդին Պուտինի վստահության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել «Արսենալը» Բաքվում է (լուսանկար) Մի քանի հոգով Ազատության հրապարակում աջակցեցին Նիկոլ Փաշինյանին Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» դեմ ՈւԵՖԱ-ի նախագահը պաշտպանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը «Սեւանի իշխանը» ծրագրի վերանայում կիրականացնի. «Այն, ինչ շուկայից գնում ենք, իշխան չէ» Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետը պատմել է Ադրբեջանի դեմ ծրագրերի մասին Մոսկվայի հայկական եկեղեցու բակում քոչարի են պարել Տինա Կանդելակին պոռնոդերասանների մասին սերիալ է նկարահանում Իսպանիայում ստեղծվել է առաջին «օրինական» մարիխուանան Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ. Շարմազանով Երեւանի բնակիչը դանակահարել է իր սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար ՌԴ-ն բավարարել է Միհրան Պողոսյանի միջնորդությունը․արտահանձնում տեղի չի՞ ունենա Ոչ մի բողոքի ակցիա Բաքվում. ՈւԵՖԱ-ն զգուշացրել է Արսենալին Մերձմոսկվայում կինը կծել եւ ծեծել է ոստիկաններին Տրանսպորտի հիմնախնդիրներ. Մասնագիտական քննարկում Զույգը, որն ականատես է եղել արքայադուստր Դիանայի ճակատագրական ավտովթարին, պնդում է, որ դա դժբախտ պատահար չի եղել Ձախ Հարութը Վերջին զանգի առիթով անակնկալ այց է կատարել իր հարազատ դպրոց (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինվորականների ավելացումն սպառնալիք է ողջ աշխարհի համար. Իրանի ԱԳ նախարար Բանը չի հասնում ամուսնուս քննադատելուն. Աննա Հակոբյան (տեսանյութ) Միջազգային տրիբունալը ՌԴ-ից պահանջել է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի լեռներում տեսախցիկը կովկասյան հովազ է ֆիքսել. «Նկարահանել ենք մեր հովազին»
Հարցում

Իրանը շարունակելու է նավթ վաճառել միջազգային շուկայում. Զարիֆ

Իրանի դեմ ամերիկյան ճնշումների հետագա սաստկացման դեպքում իրադրությունը Մերձավոր Արևելքում կարող է է՛լ ավելի բարդանալ: Այս մասին չորեքշաբթի օրը Նյու Յորքում` Մերձավոր Արևելքում ստեղծված կացությանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, պնդելով, որ չնայած պաշտոնական Վաշինգտոնի ջանքերին՝ Թեհրանը դուրս չի մղվի էներգակիրների միջազգային շուկայից:

«Մենք վստահ ենք, որ Իրանը շարունակելու է նավթ վաճառել: Մենք շարունակելու ենք մեր նավթի համար սպառողներ գտնել: Եվ մենք շարունակելու ենք օգտվել նավթի արտահանման անվտանգ ուղի համարվող Հորմուզի նեղուցից: Բայց եթե Միացյալ Նահանգները որոշի խելագար քայլերի դիմել` փորձելով խանգարել մեզ, ապա [ամերիկացիները] պետք է պատրաստ լինեն հնարավոր հետևանքներին», - նշում էր Զարիֆը:

Երեք օր առաջ` ապրիլի 22-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ մի շարք պետությունների համար արված բացառությունը, որը թույլ էր տալիս դրանց իրանական նավթ ներկրել, վերացվում է: Այսպիսով ամերիկյան իշխանությունները փորձում են ամբողջությամբ արգելափակել Իրանում արդյունահանված նավթի՝ միջազգային շուկայում վաճառքի բոլոր հնարավորությունները:

Նյու Յորք այցի շրջանակում Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մեծ հարցազրույց է տվել նաև Reuters գործակալությանը` անդրադառնալով Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը տարածաշրջանային հետագա զարգացումների վրա:

«Պատժամիջոցներից մշտապես տուժում ես, սակայն պատժամիջոցները չեն կարող հանգեցնել քաղաքականության փոփոխության: Առավել ևս, որ պատժամիջոցները միշտ էլ կարելի է շրջանցել: Կարելի է ասել, որ մենք այդ ոլորտում գիտական ատենախոսություն ենք պաշտպանել», - հեգնում էր Զարիֆը:

Reuters-ի թղթակիցների հարցին՝ կարո՞ղ է արդյոք Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում ծագած հերթական ճգնաժամը պատերազմի հանգեցնել, Իրանի արտաքին գործերի նախարարը երկիմաստ պատասխան է տալիս` պնդելով, որ Թեհրանը ամերիկացիների հետ հակամարտությունը է՛լ ավելի թեժացնելու ցանկություն հաստատ չունի:

«Ես չեմ կարծում, որ Թրամփը պատերազմ է ուզում: Ես սակայն չեմ բացառում, որ նրան կարող են ներքաշել այդ պատերազմի մեջ», - պնդում էր Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ որպես Իրանի դեմ կոշտ մոտեցման գլխավոր ջատագովներ մատնանշելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին:

Իրանի արտգործնախարարը խոսում էր նաև իրադարձությունների զարգացման անցանկալի սցենարի մասին:

«Ճգնաժամ կծագի, եթե Միացյալ Նահանգները որոշի դիմել որևէ ոչ ռացիոնալ գործողության: Կամ եթե ինչ-ինչ միջադեպեր ծագեն, կամ էլ եթե ոմանք փորձեն դավադրություն կազմակերպել, որ կհանգեցնի նման միջադեպերի», - նշում էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Զարիֆն անդրադառնում էր նաև Վաշինգտոնի կողմից վերջերս ձեռնարկված ևս մեկ վիճահարույց քայլին: Խոսքը երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» ահաբեկչական կառույցների թվին դասելու մասին էր:

«Ինքնիշխան պետության բանակի մաս կազմող ստորաբաժանումը դեռ երբեք չէր դասվել ահաբեկչական կառույցների թվին: Այս ողջ իրավիճակի զավեշտն այն է, որ Պահապանների կորպուսը մշտապես եղել է ահաբեկչության դեմ պայքարողների առաջին շարքերում», - նշում էր Իրանի արտգործնախարարը` չբացառելով սակայն, որ հենց իրանցի զինվորականների դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են ի վերջո հանգեցնել իրադրության լարման:

«Մենք հինավուրց քաղաքակրթություն ենք և շրջահայաց պետություն: Մենք զսպվածություն են ցուցաբերելու, բայց դա չի նշանակում, որ եթե Միացյալ Նահանգները որոշի փոխել խաղի կանոնները, կկարողանա դրա տակից դուրս գալ», - նշում էր Իրանի արտգործնախարարը Reuters-ին տված հարցազրույցում:

website by Sargssyan