Ստամբուլում տղամարդը սպանել, ապա մասնատել է իրեն մերժած կնոջը
29-ամյա աֆղանցի Զիվար Գոլը Ստամբուլի 25-ամյա բնակչուհի Նաջիա Արաբզային առաջարկել է դառնալ իր երկրորդ կինը, սակայն մերժում է ստացել: Ինչպես հայտնում է Mirror-ը, զայրացած տղամարդը սպանել, ապա մասնատել է սիրելիին:
Նշվում է, որ զոհի մարմինը հայտնաբերվել է վարձակալված բնակարանի բազմոց-մահճակալի տակ: Ոստիկանություն են զանգահարել Նաջիայի հարևանները, որոնք տնից տհաճ հոտ են զգացել: Իրավապահ մարմինները պարզել են, որ աղջկան խեղդամահ են արել: Մարդասպանն աղավաղել է դիակի դեմքն ու ձեռքերը:
Հանցագործին մատնացույց է արել տաքսու վարորդը: Զիվար Գոլը ձերբակալված է և խոստովանել է իր մեղքը: