Ադրբեջանցի և թուրք երիտասարդները Կիևում դաժան ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացիներին
Կիևի քաղաքային ոստիկանությունը ձերբակալել է ազգությամբ ադրբեջանցի և թուրք երիտասարդների, որոնք կասկածվում են Եգիպտոսի քաղաքացիներին դաժան ծեծի ենթարկելու և նրանց ունեցվածքը հափշտակելու համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ քաղաքային հիվանդանոցից զանգահարել են ոստիկանության բաժանմունք և տեղեկացրել արտասահմանցի երկու երիտասարդների մասին, որոնք տեղափոխվել են մարմնական բազմաթիվ վնասվածքներով: Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալները ծեծի են ենթարկել Եգիպտոսի 20-ամյա երկու բնակչի:
Նշվում է, որ իրավապահ մարմինները տեսախցիկների օգնությամբ հայտնաբերել են մեղադրյալների ավտոմեքենան, որի մեջ եղել են տուժողների իրերը` հեռախոսներն ու փաստաթղթերը: Ձերբակալվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ` 20 և 19 տարեկան, ինչպես նաև Թուրքիայի 22-ամյա քաղաքացի: Ընթանում է հետաքննություն: