Պուտինը վստահ է, որ Կիմ Չեն Ընի այցը կծառայի Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների զարգացմանը
Հյուսիսային Կորեայի պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի այցը կծառայի Մոսկվայի եւ Փհենյանի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ կնպաստի Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վստահ եմ, որ նաեւ ձեր այցն այսօր Ռուսաստան կծառայի երկկողմ հարբերությունների զարգացմանը եւ մեզ կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպիսի ուղիներով կկարողանանք կարգավորել Կորեական թերակղզու իրավիճակը, ինչ կարող ենք միասին անել, ինչ կարող է անել Ռուսաստանը, որ սատարի այն դրական գործընթացներին, որոնք այսօր տեղի են ունենում»,- հայտարարել է Պուտինը:
Հյուսիսային Կորեայի ղեկավարին ողջունելով՝ Պուտինը անձամբ շնորհավորել է նրան պաշտոնին վերջերս ընտրվելու առիթով: