Նոր պայթյուն Շրի Լանկայում
Հինգշաբթի առավոտկան Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից մոտ 40 կմ արեւելք Պուգոդա շրջանում նոր պայթյուն է որոտացել, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցչին:
Առայժմ տեղեկություններ չկան հնարավոր զոհվածների եւ տուժածմերի մասին: Իրավապահ մարմինները կատարում են տեղի ունեցած հետաքննություն:
Շրի Լանկայում Զատկի կիրակի տեղի էր ունեցել պայթյունների շարք, առաջին վեց պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ահաբեկչություններն իրագործել են մահապարտ ահաբեկիչները: Մայրաքաղաքում երկուշաբթի նոր պայթյուն էր որոտացել եկեղեցու մոտ, որտեղ կիրակի պայթյուն էր տեղի ունեցել: Վերջին տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով զոհվել է 321 մարդ, տուժել է 520-ից ավելին:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն իր մասնակցության ոչ մի ապացույց չի ներկայացրել:
Այսօրվա դրությամբ ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով ձերբակալվածների թիվն անցնում է 100-ից: Քննության վարկածով՝ այս հարձակումների իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է: