Թրամփը խոստացել է դիմել Գերագույն դատարան, եթե դեմոկրատները սկսեն իմպիչմենտի գործընթացը
Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պայքարել դեմոկրատների՝ Կոնգրեսում իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձերի դեմ, ընդհուպ մինչեւ երկրի Գերագույն դատարան դիմելը:
«Եթե դեմոկրատները փորձեն իմպիչմենտի գործընթաց սկսել, ես առաջին հերթին կդիմեմ ԱՄՆ Գերագույն դատարան», - Twitter-ում գրել է նա:
Դեմոկրատները, որոնք վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, դեռ չեն կողմնորոշվել իմպիչմենտի հարցով: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ դեմոկրատների մյուս առաջնորդները 2020-ի ընտրությունների նախաշեմին շարունակում են զգուշություն դրսեւորել այդ հարցում, մինչդեռ կուսակցության ավելի լիբերալ թեւի անդամները նման դատաքննություններ են պահանջել: