Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե
Հարցում

Ճամփան՝ ո՜ւր, ճամփորդն ուր...

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հիմնական դպրոցի հայոց լեզվի ավարտական քննության ուղեցույցը՝ թեստի նմուշով։ ՀՀ ԿԳՆ հրամանով հաստատված է, որ «Հաստատությունների 9-րդ դասարաններում անցկացվում են կենտրոնացված ավարտական քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` մայիսի 26-ին....»:

Հիմնական դպրոցի ավարտական քննության թեստի նմուշի վերաբերյալ դիտարկումներ

9-րդ դասարանցու հայոց լեզվի ավարտական քննության բովանդակությունը դիտարկել ենք՝

հանրակրթական պետական չափորոշիչների,
հայոց լեզվի, գրականության առարկայական չափորոշիչների,
«Հայոց լեզու, գրականություն» առարկայական ծրագրի դիտանկյունից:

Փորձել ենք պարզել թեստի նմուշի համապատասխանությունը այս կրթական փաստաթղթերում ներկայացված սկզբունքներին:

Հանրակրթական պետական չափորոշչում գրված է.
Միջին դպրոցի ծրագրի «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) մայրենի լեզվի անաղարտության և առաջնայնության պահպանմանը.
2) սովորողի կողմից մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն.
3) բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալու, հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, ազգային մշակույթը, նախնիների ստեղծած հոգևոր արժեքները գնահատելու և արժևորելուն.
4) սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, գրական երկերից սովորածի, նշանավոր մարդկանց կյանքի օրինակով ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելուն.
5) Հայաստանի Հանրապետությունում ապրող մյուս ժողովուրդների ազգային լեզուներին և գրական-մշակութային արժեքներին հարգանքով վերաբերվելու, գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը:

Ինչպես տեսնում ենք, հանրակրթական պետական չափորոշչում կարևորված են մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելը, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելն և զարգացնելը։

Հանրակրթական պետական չափորոշչի հիման վրա կազմվող առարկայական չափորոշիչը սկզբունքորեն չի կարող հանրակրթական պետական չափորոշչից էականորեն տարբերվող մոտեցում ունենալ: Հետևաբար բնական է առարկայական չափորոշչի՝ «Հայոց լեզու, գրականություն» առարկայի դասավանդման հայեցակարգում արտահայտված հետևյալ դրույթը. «Մայրենի լեզվի և գրականության ուսուցումը նպաստելու է սովորողների մտքերի, զգացմունքների ու ապրումների արտահայտմանը, բանավոր ու գրավոր խոսք կազմելու հմտությանը, ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու դրանց հետագա մշակմանը։ Այս առումով լեզվական նյութի ուսուցումը պետք է նպաստի կապակցված խոսք կազմելու հմտությունների զարգացմանը, լեզվական յուրաքանչյուր միավոր ներկայացվի որպես խոսքի կառուցմանը մասնակցող բաղկացուցիչ տարր» (Հայոց լեզու, գրականության առարկայական չափորոշիչ)։

«Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառի առարկաների ծրագրի բացատրագրում մասնավորապես գրված է․
«...Մայրենի լեզվի՝ որպես դասավանդման առարկայի, մյուս յուրահատկությունն էլ այն է, որ նա ներառում է երկու կողմ՝ բուն լեզվի իմացություն, այսինքն՝ այդ լեզվով հաղորդակցվելու, տարբեր բնույթի գրավոր ու բանավոր շարադրանք ստեղծելու կարողություն և լեզվի քերականական կառուցվածքի իմացություն, որը ենթադրում է տեսական լեզվաբանական գիտելիքներ։ Միջնակարգ դպրոցում «Հայոց լեզու» առարկայի դասավանդումը ներառում է այս երկու կողմերը, սակայն առաջնությունը տրվում է լեզվի գործնական կիրառության (լսելու, խոսելու, կարդալու, գրելու) կարողությունների զարգացմանը, իսկ տեսական գիտելիքները տրվում են նվազագույն չափով, որքանով դրանք կարող են նպաստել նշված խնդրի լուծմանը»։

Հիմա խոսենք հայոց լեզվի ավարտական քննության՝ ներկայացված թեստի առաջադրանքների մասին:

Թեստում 36 առաջադրանք է։ Առաջադրանքերից 20-ում սովորողն ընտրում է պատասխաններից մեկը:

Օրինակ՝
1. Ո՞ր բառն է սխալ գրված:
1) հայացք
2) լվածք
3) գնացք
4) նայվածք
2. Տրված բառերից ո՞րն ածանցավոր չէ:
1) կլանչոց
2) լսելի
3) լռություն
4) խաղաղ

15-ում՝ պատասխանում է մեկ կամ երկու բառով։ Օրինակ՝

II հատվածից դո՛ւրս գրիր արմատ+արմատ կազմությամբ բառը (առանց հոդակապի):
II հատվածից դո՛ւրս գրիր դիմորոշ հոդով դերանունը:
Գրի՛ր ծխում էր բայաձևի անորոշ դերբայը:

Եվ ընդամենը մի առաջադրանքում է սովորողը շարադրում իր մտքերը. «Ի՞նչ կարծիք կազմեցիր տղայի մասին, ինչո՞ւ: Մտքերդ շարադրի՛ր 50-70 բառով»:
Այսինքն՝ այս համամասնության մեջ արդեն խախտված է պետական չափորոշչում հրապարակված սկզբունքը՝ մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելը, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելը և զարգացնելը։

Առաջադրանքերին տրվում է 40 միավոր։ Եվ այդ քառասունից միայն 5 միավորն է տրվում շարադրանքին, այն էլ՝ այդ 5 միավորից 3-ը կարծիք հայտնելու, հիմնավորման, վերլուծության համար է նախատեսվում, մնացած 2 միավորը տրվում է լեզվական գրագիտության նորմերի պահպանման համար՝ ուղղագրություն, կետադրություն, բառագործածություն, խնդրառություն, համաձայնություն, շարադասություն։
Այսինքն՝ 40 միավոր գնահատվող թեստում սեփական կարծիքի ներկայացումը, դրա հիմնավորումը, այն հասկանալի շարադրելը, մտքի վերլուծական կարողությունը ընդամենը 3 միավոր է։
Սա արդեն խոսում է և՛ պետական չափորոշչի, և՛ առարկայական չափորոշչի, և՛ «Հայոց լեզու, գրականություն» առարկայի դասավանդման հայեցակարգի ու ներկայացված թեստի ուղղվածության հակասության մասին:

36 առաջադրանքից միայն մեկն է ուղղված «...մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտմանը, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն» (պետական չափորոշիչ): Թեստը չի համապատասխանում է առարկայական չափորոշչի պահանջին՝ «...սովորողների մտքերի, զգացմունքների ու ապրումների արտահայտմանը, բանավոր ու գրավոր խոսք կազմելու հմտությանը, ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու դրանց հետագա մշակմանը»։

Երկու առաջադրանք է ուղղված տեքստի բովանդակության ընկալման ստուգմանը․

Ո՞ր միտքն է հակասում տեքստի բովանդակությանը․
1. Գործողությունները տեղի են ունենում աշնանային անտառում։
2. Տղան կարծում էր, թե հորեղբայրը հեռվից իրեն է հետևում։
3. Տղան մեծ հետաքրքությամբ կարդում է քաջագործությունների մասին գիրքը։
4. Հորեղբայրը դժվար էր նկատվում, որովհետև նրա հագուստի գույները ձուլվում էին շրջապատի գույներին։

Տեքստում ո՞ր ձայնի մասին խոսք չկա։
1. Շան վնգստոց
2. Մոշահավի կչկչոց
3. Աղբյուրի ջրի քչքչոց
4. Չորացած տերևների խշխշոց

Հոմանիշությանը, հականիշությանը, բառի փոխաբերական իմաստին, բառի իմաստային բացատրությանը, գործառական ոճին ուղղված առաջադրանքները, որոնք ինչ-որ չափով կարող են կապվել լեզվագործունեության հետ, 8-ն են։
Օրինակներ՝

Առաջին հատվածից դո՛ւրս գրիր արահետ բառի հոմանիշը:

Առաջին հատվածից դո՛ւրս գրիր այն բառը, որը փոխաբերաբար նշանակում է «ոչնչով չխանգարվող, անվրդով», նաև՝ «տևական»:

Տեքստի ո՞ր բառն է նշանակում «ծառերից թափված աշնան տերևները»:

Մնացած 25 առաջադրանքը զուտ քերականական, տերմինների անվանումների իմացություն պահանջող առաջադրանքներ են:
Օրինակներ՝

Տեքստի I հատվածում դեպքը ո՞ր եղանակի բայաձևերի միջոցով է պատմվում:
1) սահմանական
2) ըղձական
3) ենթադրական
4) հարկադրական

Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Ես նստեցի ծառի hետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիրքը:
1) նստեցի – I դեմքի բայ, անցյալ կատարյալ
2) խաբեմ – I դեմքի բայ, ըղձական ապառնի
3) որևէ – ածական, դրական աստիճան
4) որպեսզի – ստորադասական շաղկապ

Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:
Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ:
1) հայացքս – ուղիղ խնդիր
2) ականջներս – ենթակա
3) գրքից – անջատման անուղղակի խնդիր
4) ուժեղ էր – բաղադրյալ ստորոգյալ

Տրված առաջադրանքները ուղղվա՞ծ են լեզվի գործնական կիրառության (լսելու, խոսելու, կարդալու, գրելու) կարողությունների զարգացմանը… («Հայոց լեզու, գրականություն» առարկայի ծրագրի բացատրագիր): Ինչպե՞ս են կապվում լեզվագործունեության, մտքի ազատ շարադրանքի, լեզվի իրական գործառության, ստեղծականության արտահայտման ու զարգացման հետ: Բայաձևերի եղանակներն իրենց անվանումներով իմանալը, ածանցներն ու բայածանցները, գոյական անվան ներքին և արտաքին հոլովումները, ուղղագրական բարդություն ունեցող բառերի ճիշտ գրությունը հիշելը (երբ բառարանի գործածությունը չափորոշչային պահանջ է, և սովորողը կարող է բառի գրությունը բառարանով ստուգել, ճշտել), դիմորոշ հոդերն ու դերբայների տեսակները, շարահյուսական, ձևաբանական վերլուծությունները հայոց լեզվի քերականության գործնակա՞ն կիրառության աշխատանքներ են, որոնք ուղղված են խոսքի ճիշտ ձևակերպմանը, բառօգտագործմանը, մտքի հստակ շարադրանքին...

Եվ սա այն դեպքում, երբ.

Առարկայական չափորոշչի և ծրագրերի համաձայն` նախատեսվում է լեզվական յուրաքանչյուր միավորի ուսումնասիրության ժամանակ ուշադրություն դարձնել նրա գործառական արժեքին, համապատասխան վարժությունների միջոցով ամրապնդել դրանց գործնական կիրառությունը խոսքում։

Լեզվական և գրականագիտական գիտելիքները տրվում են նվազագույն չափով՝ առանց գիտական եզրույթներով և սահմանումներով ծանրաբեռնելու, իսկ ուսուցումը կատարվում է հիմնականում գործնական եղանակով ( «Հայոց լեզու, գրականություն» առարկայական ծրագիր, բացատրագիր)։

Համաձայնեք, որ պետական և առարկայական չափորոշիչների սկզբունքային ձևակերպումներից, «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ծրագրի մեջբերված բացատրագրից հետո անհասկանալի է էսպիսի քերականախեղդ արված թեստի հրապարակումը, այդ թեստով 9-րդ դասարանցիների քննությունը:

Փոխադրությունը, որպես հիմնական դպրոցի շրջանավարտի մայրենիի ստուգման միջոց, իհարկե ունի առավելություններ թեստային այսպիսի ստուգման համեմատությամբ։ Այն լեզվագործունեություն է, որի միջոցով ստուգվում են մտքերը ձևակերպելու, ասելիքը գրավոր ներկայացնելու, տեքստի նկատմամբ կարծիք, վերաբերմունք արտահայտելու և լեզվական մի շարք այլ հմտություններ։

Սակայն փոխադրությունն ունի հետևյալ թերությունները։

Նախ՝ առաջարկված տեքստը գրավոր փոխադրելու համար բավարար չէ միայն մայրենիի բավարար իմացությունը։ Լսելով փոխադրելու համար անհրաժեշտ է լինում ուշադրության կենտրոնացում։ Քննության պայմաններում, նկատի ունենալով բնական լարվածությունը, բավարար չափով կենտրոնացումը միշտ չէ, և բոլոր սովորողներին չէ, որ հաջողվում է։ Ստացվում է՝ սովորողը կարող է անհաջողություն ունենալ, որը չի կարող կապվել նրա՝ մայրենիի իմացության հետ, հետևաբար քննության արդյունքը չի կարող ճիշտ համարվել։

Երկրորդ՝ բավականին ծավալուն տեքստը փոխադրելու համար հիշողությունը պարտադիր պայման է։ Առանց հիշողության որոշակի մակարդակ ունենալու՝ ծավալուն տեքստը, երկու անգամ ուրիշի կողմից ընթերցելու պայմաններում, հնարավոր չի լինի փոխադրել։ Հետևաբար, թույլ հիշողություն ունեցող սովորողի համար նույնպես դժվարություններ են առաջանալու։ Եվ տեքստը փոխադրել չկարողանալը չի կապվի նրա մայրենիի անբավարար իմացության հետ։ Այսինքն՝ փոխադրությունը մայրենիի իմացության ստուգման ձև չի կարող լինել։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan