«Իրանը կշարունակի նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ-ի գործողություններին». Ալի Խամենեի
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ իրանական նավթի վաճառքը բոյկոտելու ԱՄՆ-ի փորձերը ոչնչի չեն հանգեցնի, քանի որ երկիրը կշարունակի վառելիքի արտահանումը:
«ԱՄՆ-ի՝ իրանական նավթի վաճառքը բոյկոտելու փորձերը ոչնչի չեն հանգեցնի: Մենք կշարունակենք նավթ արտահանել որքան մեզ պետք լինի և որքան ցանկանանք»,- թվիթերյան իր էջում գրել է Խամենեին:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա:
«Նրանք հույս ունեն արգելափակել իրանական նավթի վաճառքը, սակայն մեր հզոր ազգը և զգոն իշխանությունները ջանասիրաբար աշխատելու դեպքում բազմաթիվ շրջափակումներ կճեղքեն»,- ասված է հրապարակման մեջ: