Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ է ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ է տեղադրվել: Այս կերպ Ռոբերտ Քոչարյանը, ով անազատության մեջ է, իր հարգանքի տուրքն է մատուցել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: