Ի՞նչպիսի զգացումներ ուներ չուկչան մինչ հեղափոխությունը և ի՞նչպիսի զգացումներ ունի չուկչան հեղափոխությունից հետո
ԽՍՀՄ տարիներին ամենաշուքով նշվող տոնը նոյեմբերի 7-ն էր՝ Հոկտեմբերյան հեղափոխության օրը։ Մենք էլ ուրախ էինք, որ երկու օր՝ 7-ին և 8-ին ազատ էինք ու նաև անեկդոտներ էինք պատմում․
« Չուկչային հարցնում են․
-Ի՞նչպիսի զգացումներ ուներ չուկչան մինչ հեղափոխությունը և ի՞նչպիսի զգացումներ ունի չուկչան հեղափոխությունից հետո։
Չուկչան պատասխանում է․
-Մինչ հեղափոխությունը չուկչան ուներ երկու զգացումներ՝ ցրտի և սովի։ Հեղափոխությունից հետո չուկչան ունի երեք զգացումներ՝ ցրտի, սովի և խորին բավարարվածության։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից