Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան Պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով. հետազոտություն Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին Բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. Պեսկով Բլոգերին 7 հոգով գցում են ասֆալտին․ Սամսոնյանի, Սաղաթելյանի ձերբակալությունը ձեր արածը ջուրը գցեց Վիճաբանությունն ավարտվել է երկու անձի դանակահարությամբ, 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է Բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին ՀՀ նախագահի պաշտոնական էջից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը. ԱԺ պատգամավոր
Հարցում

Մի քանի դիտարկում Հայոց ցեղասպանության պատճառների մասին

Հայ ազատագրական «լեգենդի» առաջին դրսևորումները վերագրվում են դեռ 4-րդ դարում գործող Ներսես Մեծ կաթողիկոսին, որն, իբր, մահվան մահճում գուշակել էր ոչ միայն հայկական պետականության կործանումը, այլև Հայաստանում օտար ամենադաժան տիրապետությունների հաստատումը և հայերի` աշխարհով մեկ ցրվելը: Տեսիլի համաձայն` Հայաստանը կարող էր ազատագրվել միայն երկար տարիներ անց: Սակայն սեփական ուժերով, առանց արտաքին քրիստոնյա հզոր պետության օգնության դա հնարավոր չէր:

Հայ ազատագրական շարժման ողջ պատմության առանցքը կազմում էր հենց այս գիծը: Իսկ իշխանական տոհմերի վերացումից հետո այս առանցքն ավելացավ մեկ այլ գործոնով ևս՝ հայերի պետական մտածողության շեշտակի թուլացմամբ: Հայերն ապրում էին «Փոքր Մհերի» սինդրոմով՝ սպասելով, թե երբ պետք է եկեղեցին «տեր» գտնի քրիստոնյա աշխարհում՝ հայ ժողովրդին ազատագրելու համար:

Եթե մինչև 17-րդ դարը հայ ժողովրդին «տեր» էր ման գալիս եկեղեցին՝ իր բազմաթիվ գաղտնի խորհրդաժողովներով, ապա 17-րդ դարից սկսած՝ այդ առաքելությունն իրենց վրա վերցրեցին առանձին «լուսավորչական» գործիչներ:

1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը և դրա արդյունքները վավերացրած Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղան հայ քաղաքական մտքի զարգացման գործում: Հայաստանն ու հայերը դարձան միջազգային քաղաքականության և միջազգային իրավունքի օբյեկտ: Թվում էր, թե սկսում է իրականանալ հայ ժողովրդի երազանքը:

Սակայն հայ պահպանողական շատ շրջանակներ համարում էին, որ «հայկական հարցի» միջազգայնացումով սկսվեց ոչ թե հայ ժողովրդի ազատագրումը, այլ ... հայ ժողովրդի ողբերգությունը, որն էլ, ըստ նրանց, ավարտվեց ցեղասպանությամբ և Արևմտյան Հայաստանի կորստով: Ըստ պահպանողականների՝ «դրսից տղա բերելու» հայեցակարգը ազգակործան դարձավ մեր ժողովրդի համար, որից հետո էլ սկսվեցին զանգվածային կոտորածները 19-րդ դարի վերջում, հետո այդ կոտորածները դարձան խաղի կանոն, և արդյունքում 1915-20թթ. հայկական տարրը Արևմտյան Հայաստանում ամբողջովին վերացավ: Ըստ պահպանողականների՝ «դրսից տղա բերելը» պետք է փոխարինվեր թուրքերի հետ հաշտ ու խաղաղ ապրելու՝ արևմտահայերի վիճակը աստիճանաբար բարելավելու ակնկալիքով:

Եվ այսպես, փորձենք վերլուծել հայ պահպանողականների և հայ հեղափոխականների փաստարկները:

Հայ պահպանողականների հիմնավորումները

ԱՌԱՋԻՆ. Մինչ հայկական հարցի միջազգայնացումը հայերն Օսմանյան կայսրությունում ապրում էին համեմատաբար հանգիստ կյանքով: Իսկ սկսած 1878 թվականից, երբ հայերը դարձան միջազգային իրավունքի օբյեկտ, թուրքերը կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումը հայերի նկատմամբ: Օրինակ՝ 1878-1909թթ. Արևմտյան Հայաստանից տեղահանվել է մոտ 300 000 հայ, այդքան էլ կոտորվել է, և նրանց տեղը Բալկաններից 850 000 գաղթական մահմեդական բնակչություն է տեղավորվել Հայաստանում:

ԵՐԿՐՈՐԴ. 19-րդ դարի վերջում հեղափոխական շարժումը Արևմտյան Հայաստանում ոչինչ չտվեց, փոխարենը՝ դրդեց օսմանյան իշխանություններին ուժեղացնել հալածանքները հայ բնակչության նկատմամբ:

ԵՐՐՈՐԴ. Հայ քաղաքական գործիչների «տղա բերելու» քաղաքականության, պրոռուսական և պրոարևմտյան կողմնորոշումների պատճառով հայերն Օսմանյան կայսրությունում սկսեցին ընկալվել որպես թշնամական, հակապետական տարր, և մեծ մասամբ դրանով էին պայմանավորված հայկական կոտորածներն ու ցեղասպանությունը:

ՉՈՐՐՈՐԴ. Արևելյան Հայաստանի օրինակը ցույց տվեց, որ ռուսները, նվաճելով Արևելյան Հայաստանը պարսիկներից, մտադրություն չունեին ստեղծել հայկական պետություն: Դեռ ավելին՝ նրանք նույնիսկ ինքնավարություն չտվեցին հայերին, իսկ հետո վերացրին նույնիսկ «Հայկական մարզ» անվանումը՝ վերափոխելով այն «Երևանյան մարզի»: Իսկ ռուսաֆիկացման քաղաքականությունն Արևելյան Հայաստանում ոչնչով չէր տարբերվում Արևմտյան Հայաստանում թուրքերի օսմանացման քաղաքականությունից: Ռուսական միջավայրում հայերն ավելի ուժեղ էին ասիմիլացվում, քան թուրքական միջավայրում:

Հայ հեղափոխականների հակափաստարկները

ԱՌԱՋԻՆ. 1830-1860-ական թվականների ընթացքում Օսմանյան կայսրությունն ապրում էր իր թանզիմաթյան շրջանը, և թուրքերը զբաղված էին գլխավորապես բուլղարական հիմնահարցի լուծմամբ, և սուլթանական կառավարությունը խուսափում էր արևելյան շրջաններում նոր խնդիր ստեղծելուց: Ահա դրանով էր պայմանավորված թուրքերի հանդուրժողական վերաբերմունքը հայերի նկատմամբ:

ԵՐԿՐՈՐԴ. Հայկական հարցի միջազգայնացումը որևէ կապ չուներ հայերի հետ: Դրա դեմ պայքարել նույնն էր, թե պայքարել տարվա եղանակների դեմ: Դեռ ավելին՝ Հայկական հարցը թուրքերի, ռուսների ու եվրոպացիների ստեղծած հակամարտության դաշտն էր, որտեղ ամեն մեկը հետապնդում էր իր շահը, և իզուր չէր, որ Խրիմյան Հայրիկը Բեռլինից վերադառնալուց հետո սկսեց խոսել «երկաթե շերեփի» մասին: Այսպիսով, հայկական հարցը միջազգայնացրել էին ոչ թե հայերը, այլ ռուսներն ու եվրոպացիները` իրենց շահերը հետապնդելու համար:

ԵՐՐՈՐԴ. Հայ հեղափոխական շարժումն Արևմտյան Հայաստանում սկսեց ի պատասխան Օսմանյան իշխանությունների ճնշումների: Արդեն 1878թ. մեծ վեզիր Քյամիլ փաշան նշում էր. «Եթե Եվրոպայում մեր ծոցում օձ սնեցինք, պետք չէ, որ նույնն անենք մեր ասիական Տաճկաստանում (Արևմտյան Հայաստանում), մենք պետք է խելոք լինենք և բնաջնջենք հայերին...»:

ՉՈՐՐՈՐԴ. Բալկանյան ժողովուրդների ապստամբություններից և ռուս-թուրքական պատերազմի արդյունքներից հետո թուրքերը վտարվեցին Եվրոպայից և փորձեցին պահպանել կայսրության մնացած մասը սկզբում օսմանիզմի, իսկ հետո՝ պանթուրքիստական գաղափարախոսությունների միջոցով: Եվ այս բոլոր ծրագրերում ոչ մի պարագայում հայերը չէին տեղավորվում:

ՀԻՆԳԵՐՈՐԴ. Երիտթուրքական հեղափոխությունը 20-րդ դարի առաջին ֆաշիստական շարժումն էր, իսկ երիտթուրքական պետությունը Եվրոպայում ստեղծված առաջին ֆաշիստական պետությունն էր, որտեղ կիրառվեցին ֆաշիստական զինանոցի բոլոր միջոցները: Հետո թուրք ֆաշիստների էքսպերիմենտը տարածվեց Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում և այլ երկրներում: Եվ այս պայմաններում խոսել թուրքերի հետ խաղաղ ապրելու հնարավորությունը կորցնելու մասին նշանակում է ունենալ խոր գավառական պատկերացումներ և չհասկանալ երիտթուրքական ռեժիմի իրական բովանդակությունը:

ՎԵՑԵՐՈՐԴ. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին թեև չբերեց հայկական պետության ստեղծում կամ ինքնավարություն, այնուամենայնիվ, դրական դեր կատարեց հայերի համար, քանզի ռուսական կայսրությունում չկար ֆիզիկական գոյատևման պահպանման խնդիր: Բացի այդ, ռուսներն իրենց զարգացումով ավելի առաջ էին անցել թե՛ պարսիկներից, թե՛ թուրքերից:

Եզրակացության մի քանի դրույթներ

Անշուշտ, թե՛ պահպանողական և թե՛ հեղափոխական տեսակետներն իրավունք ունեն գոյատևելու: Սակայն կան հարցեր, որոնք արժանի են ավելի լուրջ ուսումնասիրման:

ԱՌԱՋԻՆ. 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում ապրող հույներն ու ասորիները չդարձան միջազգային իրավունքի օբյեկտ, չստեղծեցին հայդուկական շարժումներ և հեղափոխական կուսակցություններ: Դեռ ավելին՝ նրանց քաղաքական ազգային վերնախավերը պահպանողական դիրքորոշում որդեգրեցին Օսմանյան իշխանությունների հանդեպ, սակայն, միևնույն է, նրանք էլ տեղահանվեցին և կոտորվեցին՝ կորցնելով իրենց փոքր հայրենիքը և մինչ օրս էլ (հատկապես քրդերը) խնդիրներ ունեն Թուրքիայում:

ԵՐԿՐՈՐԴ. 19-րդ դարի վերջում Աբդուլ Համիդի կողմից կազմակերպված հայկական կոտորածների ծավալներն այդքան մեծ չէին լինի, եթե արևմտահայության մեջ դարերի ընթացքում արմատավորված չլինեին պահպանողական հնազանդության ավանդույթները: Այստեղ հայությունը կորուստներ կրեց մի քանի՝ իրար շաղկապված պատճառներով: Նախ՝ եթե Արևմտյան Հայաստանում պահպանված լինեին մեր իշխանական տոհմի ներկայացուցիչները, ինչպես որ մասամբ պահպանվել էին Արևելյան Հայաստանում և բալկանյան ժողովուրդների մոտ, ապա Արևմտյան Հայաստանում հայ ազատագրական պայքարը կառաջնորդեին իշխանական տոհմերը, այլ ոչ թե հեղափոխական խմբավորումները: Իսկ դրանց տարբերությունը շատ մեծ էր:

Եթե Արևմտյան Հայաստանում իշխանական տոհմերի ներկայացուցիչները պահպանված լինեին, ապա ժողովրդի մտածողությունը չէր լինի կղերական-պահպանողական: Բացի այդ, հայկական իշխանական տոհմերի առաջնորդությունն ազգային-ազատագրական պայքարում լեգիտիմ կընկալվեր թե՛ Եվրոպայի, թե՛ թագավորական Ռուսաստանի կողմից: Մինչդեռ 19-րդ դարի վերջում հեղափոխականների առաջնորդումն ազատագրական պայքարում Արևմտյան Հայաստանում լեգիտիմ բնույթ չէր կրում ոչ միայն օսմանցիների, այլ նաև Ցարական Ռուսաստանի, Եվրոպայի մեծ մասի համար:

Հայ հեղափոխականները նպատակ ունեին ոչ միայն ազատագրել Արևմտյան Հայաստանը, այլ նաև հաստատել հանրապետական կարգեր: Իսկ հանրապետական կարգերի մահացու թշնամիներն էին ոչ միայն օսմանցիները, այլ նաև Ռուսաստանի այն ժամանակվա իշխանությունները, Եվրոպայի մեծ մասը:

Բովանդակ Եվրոպայում կարելի է ասել, որ միայն անգլիացիներն էին, որ հետևողական պաշտպանում էին 19-րդ դարավերջում տեղի ունեցող հայկական ազատագրական պայքարն Արևմտյան Հայաստանում: Իսկ հայկական ազատագրական պայքարն Արևմտյան Հայաստանում ստիպված էին գլխավորել հայ հեղափոխականները` իշխանական տոհմերի բացակայությամբ։

Այսպիսով

1. 19-րդ դարի վերջում Օսմանյան կայսրությունում հայ հեղափոխականների կողմից գլխավորած պայքարը իրական աջակցություն չուներ ոչ Ռուսաստանից, ոչ էլ Եվրոպայի մեծ մասից: Վերջիններս թշնամաբար տրամադրված լինելով հայ հեղափոխականների նկատմամբ՝ միաժամանակ փորձում էին օգուտներ քաղել այդ պայքարից:

2. Հայ հեղափոխականների արժեհամակարգը խորթ էր արևմտահայության մեծամասնությանը երկու պատճառով: Նախ՝ հայերը, Արևմտյան Հայաստանում մի քանի դար ապրելով պետականության բացակայության պայմաններում, ձեռք էին բերել հնազանդ ապրելու ավանդույթը, և պայքարի գաղափարը, եթե մինչև վերջ անկեղծ լինենք, այդպես էլ խորթ մնաց հայ գյուղացուն: Երկրորդ պատճառն այն էր, որ աշխարհից կտրված հայ գյուղացին կորցրել էր իր մեջ հայ թագավորների, իշխանների միապետական արժեքները, էլ ուր մնաց, թե հայ գյուղացին հասկանար հայ հեղափոխականների հանրապետական կարգերի հաստատման արժեքները։ Արժեքներ, որոնք նույնիսկ գերիշխող չէին ոչ Ռուսաստանում, ոչ էլ Եվրոպայի մեծ մասում:

19-րդ դարի վերջում հայ մտավորականները` Միքայել Նալբանդյանը, Ռաֆայել Պատկանյանը, Միսակ Մեծարենցը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Րաֆֆին և մեր ժողովրդի շատ ու շատ այլ արժանի գործիչներ նպատակ էին դրել փոխել հայերի կղերապահպանողական մտածողությունը, հայ մարդու մեջ արթնացնել մարդկային արժանապատվություն, հայրենիքի հանդեպ սեր, որոնք հնազանդ հային կդարձնեին պայքարող հայ: Սակայն այս տիտանական գործը հնարավոր չէր իրականացնել կարճ ժամանակահատվածում: Փաստացի, օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով հայերն, ըստ էության, 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում մնացել էին մեն–մենակ ֆաշիստական մեքենայի առաջ, և, ցավոք, 15 թվականը ծրագրված էր անկախ մեր կամքից:

Երվանդ Բոզոյան

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan