Էրդողանը Երեխաների օրը նախագահական պալատում իր աթոռը զիջել է 12-ամյա աշակերտի
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում Ազգային ինքնիշխանության և երեխաների օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է մի խումբ դպրոցականների, որոնցից յուրաքանչյուրի հետ ձեռքսեղմում է ունեցել, գրում է «Անադոլու»-ն:
Դպրոցականները Թուրքիայի ազգային կրթության նախարար Զիյա Սելչուկի ուղեկցությամբ ժամանել են Անկարայում նախագահական համալիր: Էրդողանը, դիմելով երեխաներին, հայտնել է, որ մեծացող սերունդը Թուրքիայի ապագա ձեռքբերումների գրավականն է:
«99 տարի առաջ այս օրը բացվեց Թուրքիայի խորհրդարանը: Շատ հատկանշական է, որ հենց այս օրն է Երեխաների օր հայտարարվել: Դա վկայում է այն կարևորության մասին, որ պետությունը տալիս է երիտասարդներին»,- ասել է Էրդողանը:
Ավանդույթի համաձայն՝ նախագահն իր աթոռը զիջել է 6-րդ դասարանի 12-ամյա աշակերտին, մինչդեռ մյուսները զբաղեցրել են նախարարների տեղերը: