Ամերիկացին տուն վերադառնալով բազմոցին մերկ տղամարդ է տեսել
Նեշվիլի ոստիկանության աշխատակիցները Բյուքենենում հեռախոսազանգից հետո եկել են բնակիչներից մեկի տուն, տեղեկացնում է USA.one-ը։
Բնակիչը տեղեկացրել է, որ իր տանը անծանոթ մերկ տղամարդ կա։ Զանգահարողի խոսքով, երբ նա աշխատանքից տուն է եկել, հայտնաբերել է անծանոթի, որը պարզապես նստած էր բազմոցին, հյութ էր խմում եւ պաղպաղակ ուտում։ Երբ եկել են ոստիկանները, նրանք տղամարդուն խնդրել են դուրս գալ փողոց։ Նա դուրս է եկել միայն մարզաշապիկ հագած, հետո բարձրացրել է այն՝ ցուցադրելով սեռական օրգանները եւ սկսել է գոռալ։
Քննիչների տվյալներով՝ տան ննջարանի պատուհանը թեթեւակի բաց էր, երբ եկել են ոստկիկան սպաները։ Նրանք կարծում են, որ հենց այդպես է տղամարդը հայտնվել տանը։ Ոստիկանությունը կալանել է կասկածյալին։ Նա 67-ամյա Ջեյմս Վութենն էր։ Տղամարդուն մեղադրել են ծանր հանգամանքներով ուղեկցվող կողուպուտի մեջ։