Թրամփին թույլ չեն տա կանգ առնել Բուքինհեմյան պալատում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը`Մելանյա Թրամփը Մեծ Բրիտանիա կայանալիք առաջիկա այցի ժամանակ չեն կարողանա ապրել Բուքինհեմյան պալատում, հաղորդում է Daily Mail-ը:
Ինչպես նշվում է, նախորդ նախագահ Բարաք Օբաման այդպիսի հնարավորություն ուներ:
Աղբյուրը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահը վերանորոգման աշխատանքների պատճառով չի կարողանա ապրել պալատում:
Շեշտվում է, որ դա բավականին անսովոր է նման կարեւոր այցի համար, սակայն թագավորական ընտանիքը ոչ մի վատ մտադրություն չի ունեցել: Աշխատանքները սկսվել են անցյալ տարվա աշնանը՝ մինչեւ Թրամփին հրավիրելը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եղիսաբեթ Երկրոդը ԱՄՆ նախագահին եւ նրա կնոջը հրավիրել է Բրիտանիա: