69-ամյա կինը սպանել է ամուսնուն պոռնո ֆիլմեր դիտելու համար
ԱՄՆ Արկանզաս նահանգի 69-ամյա բնակչուհին կրակել է ամուսնու վրա՝ պոռնո ֆիլմեր դիտելու համար, հաղորդում է РЕН ТВ-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել նախորդ տարվա հուլիսին: Պատրիսիա Հիլն արբանյակային հեռուստատեսության վարձը վճարելու ժամանակ հասկացել է, որ ամուսինը նախկինի պես պոռնո ֆիլմեր է դիտում, չնայած որ խոստացել էր այլևս չդիտել: Ամուսինների միջև վեճ է սկսվել, ինչի արդյունքում կինը երկու անգամ կրակել է 65-ամյա ամուսնու վրա:
Նշվում է, որ կինը ինքն է շտապ օգնություն և ոստիկանություն կանչել, սակայն ամուսնու կյանքը փրկել չի հաջողվել: Նա մահացել է հիվանդանոցում: