1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 մայիսի 2019թ., 00:00
Գեորգի Չերդանցեւ. Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելը ձախողում է ՈւԵՖԱ-ի համար Պյոտր Սվիտալսկի. «ԵՄ-ն չի աջակցում քաղաքականությանը, մենք աջակցում ենք բարեփոխումներին» Կենտրոնացված քննություն, թեստի նոր տարբերակ. ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները GALLUP-ի հարցումներով` քաղաքացիներն ամենաբարձրը գնահատել են Արթուր Վանեցյանի ու Դավիթ Տոնոյանի աշխատանքը Նիկոլ Փաշինյանը եւ «Իմ քայլը» դաշինքը ցանկության դեպքում հանրապետության հրապարակը կլցնեն. Ալեն Սիմոնյան Հայ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է Իտալիայում «Նրա արվեստը դիմակայել է ժամանակի և սահմանների փորձությանը». այսօր Ազնավուրը կդառնար 95 տարեկան Թուրքիան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան Ս-400 համալիրներով աշխատել սովորելու համար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ինչի՞ հիման վրա է այդպիսի համարձակ հայտարարություն անում պարոն դեսպանը Ճապոնական սումո ըմբշամարտի հաղթողը կստանա «Թրամփի մրցանակ»-ը Ովքե՞ր են կիրառելու վեթինգը «Հիասթափություն և խայտառակություն». Ֆուտբոլային աշխարհն իր աջակցությունն է հայտնել Բաքու մեկնելուց հրաժարված Հենրիխ Մխիթարյանին Խոսենք փաստերով Մխիթարյանի փոխարեն պատկերացրեք Մեսսիին կամ Ռոնալդուին. CNN-ի հաղորդավարն ասել է, թե ինչպես ՈւԵՖԱ-ն Բաքվից տեղափոխի ԵԼ եզրափակիչը Ծեծկռտուք թիվ 54 դպրոցի աշակերտների միջև Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Առցանց ծանոթություններ փնտրողների կողմից հնչող ամենատարածված ստերը Հնդկաստանը հետախուզական արբանյակ է արձակել Ֆրանսիայում Մոնտերոյի քաղաքապետը որոշել է ծնելիությունը մեծացնել անվճար վիագրայով Թատերականի ուսանողները բոյկոտում են բուհի ռեկտորնի ընտրությունները «Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ն պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել սրճարանի ապամոնտաժումը. դիմել են դատարան Թերեզա Մեյը «Բրեքզիթ»-ի նոր առաջարկներ է ներկայացնում Կենսաթոշակ ստանալու համար պահանջվող արխիվային տեղեկանքի բացակայության դեպքում ստաժը կարող է հաստատվել դատական կարգով. Սոցապ ծառայության պարզաբանումը Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ Ադրբեջանը Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալի ֆոնին Հայաստանին մեղարդել է «ֆուտբոլային սադրանքի» համար Նյու Յորքը մինչեւ 2100 թվականը ջրասույզ կլինի «Արսենալի» ֆուտբոլիստները Հենրիխ Մխիթարյանի որոշումն ընդունել են ծափահարություններով Հայը հրաշքով փրկել է 5 երեխաներին եւ կնոջը Վոլժսկում տեղի ունեցած սարսափելի հրդեհից Պոլսո պատրիարքի չկայացած ընտրությունները կքննվեն Թուրքիայի ՍԴ-ում Ժողովրդավարության գերեզմանափորները. դեռ ուշ չի դեմքը փրկելու համար Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի անդամներին. ՀԿ-ից ասում են՝ անդամները չգիտեն՝ ինչ են ուզում Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից ՀՊՏՀ նախկին ռեկտորը մեղադրյալի կարգավիճակ չունի, նա չի հարցաքննվել Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Ընդդեմ Ծառուկյանի՞. Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ «Ալեքս Հոլդինգի» առեղծվածը. Ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը որոշեց փոխել հարկերի վճարման ձևը Քեմբրիջի դքսուհու էլեգանտ տեսքը՝ թագուհու կազմակերպած հավաքույթին (լուսանկարներ) Եթե մենք հեղափոխություն ենք արել, ես իրավունք չունեմ դաշտը հանձնելու. Թատերականի ռեկտորի թեկնածու (տեսանյութ) Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. հրդեհ է բռնկվել էքսկուրսիա մեկնող Կապանի դպրոցներից մեկի մարդատար ավտոբուսում ՍԴ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը Վրաստանի Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Միխեիլ Սաակաշվիլիի դատավճիռը Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի ատելության ելույթը քննարկվել է Նիդերլանդների խորհրդարանում Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. Քննչական կոմիտե ԱՄՆ «սև ցուցակում» կարող է հայտնվել նաև չինական Hikvision ընկերությունը «Լիբիան քաղաքացիական պատերազմի շեմին է». ՄԱԿ Փաշինյանի համար իր նախաձեռնած ակցիայի «նպատակն ու առանցքային սիմվոլն» ավելի կարևոր էին, քան ՀՀ հեղինակությունը միջազգային ասպարեզում ԱՄՆ-ը Թուրքիային վերջնագիր է ներկայացրել ռուսական Ս-400-ների պատճառով Տնտեսական հե­ղափոխության գաղափարն անհամատեղելի է քրեա­կան հետապնդումների ու ունեզրկման հետ Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը Շանահան․ Խոսքը Իրանին զսպելու մասին է, այլ ոչ թե պատերազմի Գլոբալ տաքացումը ոչնչացրել է Արեւմտյան Անտարկտիկայի սառցադաշտերի 1/4-ը «Միացումը համազգային գերակա նպատակն է». Արցախյան ուժերի հայտարարությունը Երեւանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը Ուկրաինայի Ռադան այսօր արտահերթ նիստ կանցկացնի «Արսենալի» ավագը քննադատել է ՈւԵՖԱ-ին եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթավերջ կբարձրանա 5-6 աստիճանով Ադրբեջանի արտաքին պարտքը Միջուկային պատերազմի ռիսկերն այսօր բարձր են. ՄԱԿ-ի փորձագետ Պատկերացրեք այն ծնողների վիճակը, որոնք երեխաներին ուղարկում են բանակ, որի գեներալները հանցագործներ են. Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ եք մեզ համար ավելորդ խոչընդոտներ ստեղծում, ծնողներին ուղղորդում ԿԳՆ. Նախարարը՝ Չեխովի դպրոցի տնօրենին Զինված սահմանապահները 5–րդ օրն է առեւտրականներին Բագրատաշենի անգարում են պահում (ֆոտո) Երեւանի ավագանին նիստ է անցկացնում. Օրակարգում 14 հարց է, այդ թվում փողոցների անվանափոխության հարցը (ուղիղ) Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները քննարկել են Ուկրաինան, Սիրիան եւ Իրանը Խորհրդարանն սկսել է դատավորների vetting-ի նախագծի մշակումը. Լիլիթ Մակունց Չիշիկ խմելու կոչ անող դատավորի նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել «Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել Microsoft-ը կարող է դադարեցնել համագործակցությունը Huawei-ի հետ Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն՝ հարգելով Սահմանադրությունը, ՀՀ միջազգային հանձնառությունները. ԵՄ դեսպան Փաշինյանը հասկացել է. նա պատրաստվում է կադրային «ջարդ» իրականացնել Ժողովրդին բաժանողները «ոչմիտեղցի» են․ Էդուարդ Աղաջանյան Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամաս ՔՊ-ական պատգամավորը 150 հազար դոլարանոց մեքենա վարելուց հետո, հիմա էլ թիկնապահնե՞ր է պահում Վահե Գրիգորյանին չենք կարող լուրջ վերաբերվել Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը դարձել է ապակայունացման կենտրոն» (տեսանյութ) Միջազգային կառույցների մեսիջները. Իսկ ո՞ւր է ֆինանսական աջակցությունը Խիստ հանձնարարական՝ ուժայիններին. գտնել այնպիսի միջոցներ, որը դատավորներին կստիպի հրաժարական տալ Դատական համակարգում խառնվել են իրար. Փորձում են գտնել հայտնի արտահոսքի աղբյուրը Հայաստանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել դատական համակարգի անկախությունը. ԵԺԿ Ռիսկայինները. ո՞վ է լինելու հաջորդը
Հարցում

«Ես տարա հռչակագիրը նախագահին». Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Շատերը գիտեն, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ երկրի գործող նախագահը «Հայոց ցեղասպանություն» եզրն օգտագործել է մեկ անգամ 1981-ին. դա ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռեյգանն էր: Սակայն, բոլորը չէ, որ տեղյակ են՝ այդ հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր, ում նախաձեռնությամբ Ռոնալդ Ռեյգանին առաջարկվել էր նախագահական հռչակագրի մեջ ներառել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը:

«Հայրս ու մայրս՝ ցեղասպանությունից փրկված հայեր էին, ուստի, հայկական ինքնությունը միշտ կարեւոր դեր է ունեցել իմ կյանքում»,- «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Խաչիկյանը. «Ես մեծացել եմ ամուր հայկական ընտանիքում: Հայրս ծնվել էր Ֆրեզնոյում, մորս ծնողները ծագումով խարբերդցի են, իսկ հայրս Չոմախլու գյուղից էր, որը Կեսարիայում է: Նրան հաջողվել էր փրկվել ցեղասպանությունից»:


Մանկությունը Քենեթ Խաչիկյանն անցկացրել է ֆերմայում՝ «իրականում մենք ուղղակի գյուղացի էինք» կատակում է նա. «Հայկական ինքնության հիմնական հատկությունը, որն իմ մեջ առանձնահատուկ է տպավորվել, աշխատասիրությունն է: Մենք ֆերմա ունեինք շուրջ 60 ակր հողատարածքով, որտեղ աճեցնում էինք ընկույզ ու խաղող, չամիչ էինք պատրաստում: Սակայն, կար եւս մի կարեւոր հատկություն. Հայերն իրենց երեխաներին միշտ փորձում են լավ կրթություն տալ»:

Հենց այդ հատկությունն էր, որ օգնեց երիտասարդ Քենեթ Խաչիկյանին Կալիֆոռնիայի ֆերմայից հայտնվել Նյու Յորքի իրավունքի դպրոցում. «Ես Նյու Յորքում իրավունքի դպրոցի ուսանող էի եւ նամակ գրեցի այն ժամանակ նախագահի թեկնածու Ռիչարդ Նիքսոնին, ասելով, որ ցանկանում եմ աշխատել ձեզ մոտ, օգնել ձեր քարոզարշավին, ցանկանում եմ օգնել ձեզ նախագահ ընտրվել: Այդ ժամանակ 23 տարեկան էի, եւ նրանք համաձայնեցին ինձ աշխատանքի ընդունեցին որպես օգնական: 1968 թականն էր, եւ ես, մնալով ուսանող, նաեւ սկսեցի աշխատել նրանց մոտ՝ տարբեր տեքստեր էի գրում, տեղեկություններ հայթայթում: Այնուհետեւ քարոզարշավն ավարտվեց, նա հաղթեց, իսկ ես վերադարձա համալսարան: Ավարտելուց հետո, երբ անցա իրավաբանական քննությունը, ես Վաշինգտոն վերադարձա եւ 1970 թվականից սկսեցի աշխատել Սպիտակ տանը որպես հասարակության հետ հարաբերությունների մասնագետ, 1973-ից արդեն աշխատում էի նախագահ Նիքսոնի մոտ որպես ելույթների հեղինակ, իսկ երբ նա հրաժարական տվեց, ես նույնպես դուրս եկա Սպիտակ տնից եւ շարունակեցի աշխատել նրա հետ: Հաջորդ չորս տարիների ընթացքում իրեն օգնում էի հուշերի գիրքը կազմել, իսկ երբ գիրքը հրատարակվեց, անցա մասնավոր աշխատանքի»:

Քիչ անց Խաչիկյանին աշխատանքի է հրավիրում Ռոնալդ Ռեյգանը. «Նա նախագահի պաշտոնին էր հավակնում եւ նրանց անհրաժեշտ էր ելույթներ պատրաստող, ով կճանապարհորդեր նրա հետ քարոզարշավի ընթացքում, եւ ես համաձայնեցի: Մեր միջեւ շատ սերտ անձնական հարաբերություններ հաստատվեցին, մենք շատ լավ էինք աշխատում միասին, ուստի, երբ նա հաղթեց, ինձ Սպիտակ տուն աշխատանքի հրավիրեց որպես նախագահի ելույթների նախապատրաստման բաժնի ղեկավար»:

Ռոնալդ Ռեյգանի հետ իր աշխատանքով Քենեթ Խաչիկյանը հպարտանում է մինչ այսօր: Ասում է՝ Ռեյգանը եզակի էր, միշտ հավատարիմ իր համոզմունքներին ու բարոյական արժեքներին: Հայոց ցեղասպանության եզրը նախագահ Ռեյգանի հռչակագրի մեջ ներառելու նախաձեռնությունը Խաչիկյանինն էր, սակայն, այն քննարկվել, այնուհետեւ՝ հրապարակվել է որպես Սպիտակ տան քաղաքական որոշում.

«Ամեն տարի նախագահը հռչակագիր է հրապարակում հրեաների ողջակիզման վերաբերյալ: 1981-ին ես որպես նախագահի ելույթների պատրաստման բաժնի ղեկավար գրում էր Ողջակիզման վերաբերյալ հռչակագիրը եւ ինձ համար տրամաբանական էր հռչակագրում նշել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Սակայն, քանի որ ինքս հայ եմ, ճիշտ համարեցի այդ հռչակագիրը քննարկել նախագահի Անվտանգության հարցերով խորհրդականի հետ, մատնանշելով, որ ներառել եմ Հայոց ցեղասպանություն եզրը նախագահի հռչակագրում: Նրա պատասխանը միանշանակ էր»:

«Սա իրական է, ճի՞շտ է: Ուստի, եթե իրական է, որեւէ խնդիր չկա: Այսպիսով, ես տարա հռչակագիրը նախագահին, նախագահ Ռեյգանն այն ստորագրեց»:

website by Sargssyan