Հայաստանի ԶՈւ հրետանային զորավարժություններ «Գրադ» համակարգերի մասնակցությամբ
Հրետանու դաշտային հավաքների շրջանակում Հայաստանի ԶՈւ առաջին զորամիավորումում շարունակվել են ստորաբաժանումների մարտավարական զորավարժությունները։
Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ստորաբաժանումների զորակազմը, շնորհիվ ճիշտ հաշվարկների, խոցել է ուսումնական թիրախները։