Գարիկ Մարտիրոսյանը դեռ 1997-ի՞ն գիտեր, որ Զելենսկին նախագահ է դառնալու
Այս թեմայով
- Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. Այդպես է եղել միշտ. Այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
- Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է 1999 թվականին արված արխիվային լուսանկարով
- Գարիկ Մարտիրոսյանի կինը 13 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել
- «Սիրելի ամուսնուս համար տոլմա եմ պատրաստել». ինչ անակնկալ էր սպասվում Գարիկ Մարտիրոսյանին ծննդյան օրը
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, պարզվում է, կարողանում է կանխագուշակել ապագան։ Պրոդյուսերը հրապարակել է 1997թ.-ին Ուրախների եւ հնարամիտների ակումբի եզրափակչում թիմերի ավագների մրցույթի տեսագրությունը, որը մարգարեկան է դարձել։
«1997թ.-ի ՈւՀԱ-ի եզրափակիչ։ Ուկրաինական «Запорожье-Кривой Рог- Транзит» թիմի փայլուն ավագ Միշա Գուլիկովը պատասխանում է իմ «նենգ» հարցերին։ Այժմ ձեզ համար հասկանալի՞ է, թե որքան լավ կանխագուշակող եմ ես»,- գրել է Գարիկը։