Մոտոցիկլետիստը տեսանկարել է 15-մետրանոց ժայռից իր անկումը (տեսանյութ)
Բրիտանացի մոտոցիկլետիստ Ադրիան Օուենը ճանապարհազուրկ տեղանքով ընթանալիս ընկել է 15-մետրանոց ժայռից, տեղի ունեցածի տեսանյութը նա հրապարակել է Facebook-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կադրերում երեւում է, թե ինպես է Օուենը այլ մոտոցիկլետիստների հետ ընթանում կտրտված տեղանքում՝ միաժամանակ կատարելով մի շարք հնարքներ: Սակայն ինչ-որ պահի նա կորցնում է կառավարումը, որից հետո ժայռից պոկվում ու ցած է ընկնում:
Daily Mail-ը հայտնում է, որ ընկնելիս Օուենը ստացել է դաստակի, ծնոտի եւ ծնկի վնասվածքներ: Դրանից բացի բժիշկները կասկածում են, որ կոտրվել են երկու ողերը:
Օուենը տեսանյութի մեկնաբանության մեջ նշել է, որ իր «բախտը շատ բերել է», որ տեղի ունեցածից հետո ողջ է մնացել: Նա նման երթեւեկության սիրահարներին նաեւ կոչ է արել նման միջոցառումների ժամանակ չափազանց ուշադիր լինել:
«Մի հիմար սխալ, ինչպիսին իմն էր, եւ դա կարող է լինել գեյմ-օվեր»,- գրել է մոտոցիկլետիստը: