Սավչենկոն վերադարձել է Գերագույն ռադա
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որն ավելի վաղ ազատ էր արձակվել, վերադարձել է խորհրդարանական աշխատանքին եւ հաստատել է քաղաքականության մեջ մնալու իր մտադրությունը: Պատգամավորի ելույթը երեքշաբթի հեռարձակվում է 112.ua-ի ուղիղ եթերում:
«Ինչ վերաբերում է այս խորհրդարանում իմ ապագային, ես կշարունակեմ ժողովրդական պատգամավոր աշխատել, քանի որ երդվել եմ ուկրաինացի ժողովրդին,- ասել է պատգամավորը: - Ինչ վերաբերում է հետագա քաղաքական ապագային, ապա այո, ես մնում եմ քաղաքականության մեջ»:
Սավչենկոն ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ իր «Նադեժդա Սավչենկոյի հասարակական-քաղաքական պլատֆորմ» կուսակցության հետ մտադիր է պայքարել հաջորդ գումարման ուկրաինական խորհրդարանի տեղերի համար: Կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սավչենկոն աջակցել էր Վլադիմիր Զելենսկու թեկնածությանը:
Ապրիլի 16-ի գիշերը Կիեւի մարզի Բրովարյան շրջանային դատարանը Սավչենկոյին ազատ էր արձակել, քանի որ նրա կալանքի ժամկետը լրացել էր: Քննչական մարմինը Սավչենկոյին մեղադրում է խորհրդարանի նիստերի դահլիճում եւ կառավարական թաղամասում ահաբեկչություն պատրաստելու մեջ: 2018 թվականի մարտի 22-ին Ռադան Սավչենկոյին անձեռնմխելիությունից զրկել էր եւ նրան կալանելու թույլտվություն տվել, որից հետո նա կալանավորվել էր: Նրա խափանման միջոցը մի քանի անգամ երկարացվել է:
Ավելի վաղ Սավչենկոյի գործով դատավորները տարբեր պատճառներով ինքնաբացարկ են հայտարարել: Այս գործով հաջորդ նիստը նշանակված է մայիսի 7-ին: