Ֆլորիդայի ափերին 725 կիլոգրամանոց սպիտակ շնաձուկ են գտել
725 կիլոգրամանոց սպիտակ շնաձուկը գտնվել է Ֆլորիդայի ափերին, տեղեկացնում է Americaru-ն։
Միս Կոստա անունով սպիտակ շնաձուկը ամերիկյան ափերին նկատվել է OCEARCH կազմակերպության փորձագետների կողմից, որոնք զբաղվում են օվկիանոսների վիճակի մասին տվյալներ հավաքելով։ Հսկայական շնաձուկը գտնվում է Մեքսիկական ծոցում եւ շարժվում է դեպի հյուսիս։
Գիտնականները ենթադրում են, որ Միս Կոստա 14-15 տարեկան է։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ սպիտակ շնաձկները կանոնավորապես այցելում են Մեքսիկական ծոց, բայց նրանց ակտիվության մասին տեղեկատվությունն այդ ջրերում շատ չէ։