Ի՞նչ է հայտարարագրել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը 2018 թ․ պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձի տարեկան հայտարարագրում որպես դրամական միջոցներ տարվա սկզբի համար հայտարարագրել է 990 հազար ԱՄՆ դոլար և 120 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում՝ 950 հազար դոլար, 112 միլիոն դրամ։ Աշխատանքի վարձատրության դիմաց հայտարարատուն նշել է՝ 1 միլիոն 675 հազար դրամ։
Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների թվում նշված է նաև 45 միլիոն դրամի բաժնեմաս։ Իսկ հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները կազմել են 2 միլիոն։
Հարկային տարվա սկզբում հայտարարատուն ձեռք է բերել 2 հատ 40 հազարական դրամ արժողությամբ VOLVO XC 90 ։