Բա մենք ձեր հանդեպ տե՞նց ենք. «Իմ քայլի» քայլը վրդովեցրեց մյուսներին (տեսանյութ)
Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին այսօր «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը առաջարկեց օրակարգում ներառված 16֊րդ հարցը քննարկեն երկրորդ հարցի փոխարեն, քանի որ այն վերաբերում է աղբահանությանը, եւ գուցե վերջին հարցի դեպքում արդեն հոգնած կլինեն։
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ ինքը չի հոգնում, բայց, այնուամեմայնիվ, առաջարկը դրվեց քվեարկության։ Դրան կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր «Լույսը» եւ «ԲՀԿ»-ն։
Վերջինս խմբակցության անդամները տեսնելով, որ առաջակը չընդունվեց, տեղից ռեպլիկներ բաց թողեցին։ «Բա մենք ձեր հանդեպ տե՞նց ենք»,- ասաց ավագանու անդամներից մեկը։