Ճշրգտվել է Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած փլուզման զոհերի թիվը
Ավարտվել են Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցած բազմահարկ բնակարանային համալիրի փլուզման հետեւանքով իրականացվող փրկարարա-որոնողական աշխատանքները; Ճշգրտվել է նաեւ դժբախտ պատահարի հետեւանքով զոհվածների թիվը։ Ըստ այդմ, զոհվել է 23 մարդ։ Վերջին 23-րդ զոհի դիակը, ով կին է եղել, հանել են փլատակների տակից նախօրեին։ Նա մինչ այդ համարվում էր անհետ կորած։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Փլուզման հստակ պատճառները մինչ այժմ հայտնի չեն։ Նշենք, որ շենքը գտնվում էր քաղաքի անապահով թաղամասերից մեկում եւ փլուզվել էր ապրիլի 12-ին։