Ղազախ քաղաքական գործիչը հայտնել է երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին
Այս թեմայով
- «Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
- Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
- Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը
- Հիշում ենք եւ պաշտպանում․ ՊՆ խոսնակ
Ղազախստանի հասարակական-քաղաքական գործիչ, Ղազախստանի ազգամիջյան շարժման առաջնորդ Բախըտժան Կոպբաևը հայտնել է երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին: Այս մասին Կոպբաևը հայտնել է «Виртуальный дискуссионный клуб «Мысль» ֆեյսբուքյան էջին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես՝ որպես ինտերնացիոնալիզմի գաղափարախոսության կողմնակից և հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ մարդ, բնականաբար, դատապարտում եմ պաշտոնական իշխանությունների կողմից սեփական բնակչության դեմ այդպիսի չարագործությունների իրականացումը: Չափազանց տարօրինակ կլիներ Հայոց ցեղասպանությունը չճանաչելը: Եթե մենք ճանաչում ենք հրեաների նկատմամբ հիտլերականների իրականացրած ֆիզիկական ոչնչացումը, ապա ինչպե՞ս կարող ենք աչք փակել Օսմանյան կայսրության իշխանությունների համանման գործողությունների վրա: Բոլոր փաստերն արձանագրված են ինչպես արևմտյան երկրների, այնպես էլ հենց թուրքերի կողմից»,- ասել է քաղաքական գործիչը:
Կոպբաևի խոսքով՝ իր հայտարարությունն ավելի շատ ուղղված է ներքին լսարանին, որտեղ թուրքամետ ծայրահեղական ուժերն ակտիվանում են:
Երկրում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին, որոնց մասնակցելու մտադրության մասին Կոպբաևը հայտնել էր ապրիլի սկզբին:
Հիշեցնենք, որ Ղազախստանը 30 տարի ղեկավարած Նազարբաևը հրաժարական էր տվել մարտի 20-ին, ինչից հետո երկրի ղեկավար էր դարձել մինչ այդ Սենատի նախագահի պաշտոնը զբաղեցրած Քասիմ Ժոմարտ Տոկաևը: