Ղազախստանի իշխող կուսակցությունը այսօր կորոշի երկրի նախագահի իր թեկնածուին
Ղազախստանի իշխող «Նուր Օթան» կուսակցությունը այսօր համագումար կանցկացնի, որի ընթացքում, ինչպես ակնկալվում է, արտահերթ նախագահական ընտրություններում իր թեկնածուին կառաջադրի:
Նուրսուլթան Նազարբաևն անցած ամիս հրաժարական տվեց Ղազախստանի նախագահի պաշտոնից՝ Կենտրոնական Ասիայի այդ պետությունը երեք տասնամյակ ղեկավարելուց հետո:
Ղազախստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քասիմ-Ժոմարտ Տոկաևը երկու շաբաթ առաջ հայտարարեց հունիսի 9-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին: