Սելինա Դողանը Սուրբ Զատիկի նվերներով այցելել է Ստամբուլի քաղաքապետարան
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Քրիստոսի Սուրբ Հարության՝ Զատկի տոնի առթիվ ծաղիկներ է ուղարկել հայկական եկեղեցիներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) հայ ներկայացուցիչ Սելինա Դողանը ի պատասխան այդ քայլի՝ այցելել է քաղաքապետարան։
Դողանը, ով այսօր Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի անդամ է, այցի մասին գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Զատկի մեր ուրախությունը կիսեցինք Ստամբուլի քաղաքապետ պարոն Էքրեմ Իմամօղլուի հետ։
Տոնի առթիվ մեր եկեղեցիներ նրա կողմից ուղարկված նուրբ ծաղիկների համար շնորհակալություն հայտնեցինք մեր մայրիկների պատրաստած գաթաներով ու մեր երեխաների ներկած հավկիթներով», – գրել է նա։