Ուկրաինա մուտքի հերթական մերժումից հետո Սաակաշվիլին մտադիր է մի քիչ էլ համբերել
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այն բանից հետո, երբ ստացել է Ուկրաիա մուտքի մերժում, հայտարարել է, որ այդքան ամիս սպասելուց հետո մի քիչ էլ կհամբերի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Երեկ նա դիմել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությանը՝ իր մուտքի արգելքը չեղարկելու խնդրանքով։
Սահմանապահ ծառայությունում հայտարարել են, որ Սաակաշվիլին երկիր մուտքի համար օրինական հիմքեր չունի։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ քաղաքական գործչի նկատմամբ գործում են սահմանափակումներ մինչև 2021 թվականը ժամկետով, և դա այն պատճառով, որ նա 2017 թվականին ապօրինաբար հատել է Լեհաստանի և Ուկրաինայի սահմանը։