Լողավազանի մի քանի տոննա ջուրը երկնաքերից թափվել է մարդկանց վրա (Տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մայրաքաղաք Մանիլայում 181 մետր բարձրությամբ Anchor Skysuites երկնաքերի տանիքի լողավազանից մի քանի տոննա ջուրը թափվում մարդկանց վրա։
Դեպքը տեղի է ունեցել երկրաշարժի հետևանքով, որը ցնցել է Ֆիլպինների կենտրոնական մասը։
Երեկ 6․1 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժը 8 մարդու մահվան պատճառ է դարձել։