Ավերված Մոսուլի պաշտոնյաները ավելի քան 60 մլն դոլար են յուրացրել
Մոսուլի պաշտոնատար անձինք ավելի քան 60 մլն դոլար պետական միջոցներ են յուրացրել՝ հայտնում է AFP-ը։
Իրաքի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը հայտարարել է, որ պաշտոնատար անձինք Նինեւիա մարզում, որի կենտրոնը Մոսուլն է, ընդհանուր առմամբ 64 մլն դոլար են ծախսել։ Ընդ որում, դրանից 40 մլն դոլարը հատկացվել է քաղաքի վերականգնմանը, որը ավերվել է 3 տարի քաղաքը վերահսկող «Իսլամական պետության» զինյալների կողմից։
Փողերը գողացվել են այն բանից հետո, երբ մարտին խորտակվել էր լաստանավը, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ։ Այդ միջադեպը ստիպել էր խորհրդարանին միաձայն ազատել նահանգապետ Նաուֆել Ակուբին, որը մինչ այժմ փախուստի մեջ է։
Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ «Ակուբի մտերիմ» պաշտոնյաները գողացել են միջոցները, Ակուբն ինքը չի մեղադրվում։ 14 պաշտոնյաներ կալանավորվել էին այն բանից հետո, երբ հետաքննության ընթացքում պարզվել էր, որ «պետական միջոցները փոխանցվել են բարձրաստիճան պաշտոնյաների անձնական հաշիվներին»։ Առայժմ հաջողվել է վերադարձնել միայն 6 միլիոնը։