Հայաստանի 5 քաղաքներում ձյուն է տեղում, Սեւանում բուք է
ՀՀ տարածքում ապրիլի 23-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը փակ է:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (առկա է մառախուղ):
Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին (տեսանելիությունը 5 մ) և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում բուք է:
Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Քաջարան, Գորիս, Կապան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում ձյուն է տեղում:
Սյունիքի մարզի Քաջարան և Գորիս քաղաքներում առկա է մառախուղ:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: