Թուրք զինվորականները ժամանել են Ադրբեջան՝ համատեղ զորավարժությունների անցկացման համար
Ադրբեջանում մայիսի 1-3-ը կանցկացվեն «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունները, գրում է minval.az-ը: Այդ նպատակով Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում:
Դրանց հիմնական նպատակը երկու երկրների ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումն է, անձնակազմերի մարտունակության մակարդակի բարձրացումը, և այլն:
Վարժանքներին կմասնակցեն ռազմատեխնիկա, հրետանային կայանքներ, նռնականետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև երկու երկրների բանակների զենիթահրթիռային ստորաբաժանումները: