ԱՄՆ նախագահական ընտանիքը Սուրբ Զատկի պատարագին գնալիս (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ և կրտսեր դստեր հետ ներկա է գտնվել Սուրբ Զատկի տոնին նվիրված եկեղեցական պատարագին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նախագահն ընտանիքի հետ այցելել է Փալմ Բիչում գտնվող այն եկեղեցին, որտեղ 2005 թ. տեղի է ունեցել իր և Մելանյա Թրամփի պսակադրությունը:
«Շնորհավոր բոլորի Զատիկը, հրաշալի օր եմ մաղթում բոլորին: Մեր երկրում շատ լավ բաներ են կատարվում»,-եկեղեցի մտնելիս ասել է նախագահը:
Աղբյուրը նկատում է, որ եկեղեցի այցելելու համար 48-ամյա առաջին տիկինը կրել է ծնկից ներքև ծաղկավոր զգեստ և բարձրակրունկներ, մինչդեռ նախագահի դուստրը՝ Տիֆանի Թրամփը, ներկայացել է ոտքերն ի ցույց դնող կարճ զգեստով:
Եկեղեցական պատարագից հետո ընտանիքը վերադարձել է «Մար ա Լագո» շքեղ կալվածք, որը Թրամփը հաճախ «հարավային շրջանի Սպիտակ տուն» է անվանում: Կալվածքը գտնվում է Ֆլորիդա նահանգում: