Կադիրովը Զելենսկուն հաջողություն է մաղթել «ժողովուրդների միաբանման գործում»
Այս թեմայով
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը շնորհավորել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Ցանկանում եմ հաջողություն մաթել Վլադիմիր Զելենսկուն իր բարի գործերում՝ Ուկրաինայի վերածնունդի և ազգերի միաբանման հետ կապված։ Եթե այդպիսի մտադրություններ նա կունենա»,-գրել է
Կադիրովը։
Նա հավելել է, որ Զելենսկին Պյոտր Պորոշենկոյից մեծ առավելություն ունի՝ վստահության մանդատը և հնարավորություն՝ գիտակցելու, որ Ռուսաստանն ամենամերձավոր հարևանն է։