Համաճարակ Տավուշի Նավուր համայնքում, 40 մարդ հոսպիտալացվել է
Armdaily.am-ի տեղեկություններով Տավուշի մարզի Նովուր համայնքում խմելու ջրից զանգվածային թունավերման դեպքեր են արձանագրվել։ Մեր տեղեկություններով, շուրջ 100 մարդ հոսպիտալացվել է։ Վերջիններիս տեղափոխում են Բերդի հիվանդանոց։ Հարևան գյուղերում խուճապ է սկսվել, քանի որ տեղեկություններ կան, որ կոյուղաջրերն են խառնվել խմելու ջրին և համաճարակը կարող է նաև իրենց համայնքերում տարածվել։ Նովուրի համայնքապետ Արամ Նիգոյանը Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ շատերն են դիմել, սակայն հոսպիտալացվածների քանակը անցնում էր 40+ից, հոսպիտալացվել են հիմնականում երեխաները։ Արդեն 15 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից։ Վերջին դեպքը երեկ է, որ ևս 2 հոգի հոտպիտալացվեցին։ Այսօր դեռ դիմողներ չկան։
Հարցին՝ թե որքանով է իրականությանն համապատասխանում տեղեկությունը, թե կոյուղջրերն են խառնվել խմելու ջրին, համայնքապետը պատասխանեց, որ իրականում կույուղի չկար, որ կոյուղաջերերը խառնվեն խմելու ջրին։ «Մեր տարածաշրջանի ջրերը, որ մանրէաբանական փորձաքննության է ենթարկվում, տեսնում ենք, որ խմելու համար պիտալի չէ, բայց կոյուղաջուր չկա, որ խառնվի խմելու ջրի հետ։ Վերջին օրերին համայնքում հորդ անձրևներ են և մենք կասկածում ենք, որ ինչ- որ բացիլ է թափանցել կապտաժի մեջ ու դրանից վարակը տարածվի, Իմ ուսումնասիրություններով այլ տարբերակ չկա»։
ՆԻոյանը նշեց, որ այդ ջրագծից օգտվում է համայնքի 30 տոկոսը։ «Էդպես չի, որ ջրազուրկ համայնք է, մեր համայնք 4 տեղից ջուր է մտնում, սակայն կարծում եմ, պետք է ջուրը ֆիլտրելու տարբերակ գտնել։ Դիմել ենք «Շենին» խմելու ջրագծերի ներքին ցանցը վերանորոգելու համար»,-ասաց նա