«Ոչ մարիխուանային». Ռեֆորմիստներ կուսակցությունը ֆլեշմոբ է կազմակերպում
Ռեֆորմիստներ կուսակցությունը ապրիլի 26-ին Ազատության հրապարակում կիրականացնի «Ոչ մարիխուանային» ակցիան: Այս մասին Politik.am-ը զրուցեց կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ, ում խոսքով` ակցիան միանգամայն խաղաղ բնութ է կրելու. «Այն ֆլեշմոբ է, Ֆեյսբուքով իրավիրել ենք այն բոլոր շահագրգիռ մարդկանց, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել և ցույց տալ, որ մեր հասարակությունը դեմ է նման գործընթացներին»- ասաց Վահան Բաբայանը:
Վահան Բաբայանը անդրադարձավ օրեր առաջ Ազատության հրապարակում մարիխուանայի միջազգային օրը նշելու դեպքին. «Տեսանք, որ օրեր առաջ մարդիկ բացարձակ քարոզչություն էին իրականացնում, նման նախադեպ երբևէ չի եղել: Մեր ցանակությունն է ցույց տալ, որ Հայաստանում այդ պրակտիկան չի կարող կիրառվել, քանի որ մեր հասարակությունը դեմ է նման գործընթացներին, և բնականաբար դեմ է լինելու նաև օրինականացման գործընթացին»:
Հարցին, թե արդյոք նման քարոզչություն իրականացնելու դեպքում կար պետական մոտեցման անհրաժեշտություն, Բաբայանը պատասխանեց. «Անհրաժեշտություն չգիտեմ որքնով կար, համենայն դեպս այսօրվա իշխանության ներկայացուցիչներից շատ մարդիկ չեն թաքցրել իրենց վերաբերմունքը այս հարցի վերաբերյալ և հասարակական հակառակ կարծիք չի հնչել: Եթե իրենք իրավունք ունեն քարոզչություն իրականացնել, ապա մենք էլ հակաքարոզչության իրավունք ունենք»: