Կազմվել է ամենավատ գաղտնաբառերի ցանկը
Մեծ Բրիտանիայի կիբերանվտանգության փորձագետների խումբը ստեղծել է ամենավատ գաղտնաբառերի ցուցակը, որոնք դեռ օգտատերերը շարունակում են օգտագործել: Այն, որ 123456 թվերի համակցությունը կզբաղեցնի առաջին տեղը, կանխատեսելի էր: Այս մասին գրում է NCSC.gov-ը:
Ուսումնասիրության շրջանակում փորձագետներն օգտագործել են Troy Hunt-ի բազային հիմքը:
Հետազոտողների կարծիքով` այսօրվա առաջատար թվերի համադրությունն օգտագործում է 23.2 միլիոն օգտատեր:
Վատ գաղտնաբառերի ամբողջական ցանկը
123456 -23․2 մլն,
123456789 -7․7 մլն,
qwerty-3․8 մլն,
password («գաղտնաբառ» բառը անգլերեն)-3․6 մլն,
11111111-3․1 մլն,
12345678-2․9 մլն,
abc123-2․8 մլն,
1234567 -2․5 մլն,
password1-2․4 մլն,
12345-2․3 մլն,
1234567890-2․2 մլն․
123123-2․2 մլն,
000000-1․9 մլն,
iloveyou-1․6 մլն,
1234-1․3 մլն,
1q2w3e4r5t-1․2 մլն,
Qwertyuiop-1․1 մլն,
123-1․02 մլն,
Monkey («կապիկ» բառը անգլերեն)-980 հազար,
Dragon («վիշապ» բառը անգլերեն)-968 հազար։