Ամեն ինչ հնարավոր է․ Զելենսկին դիմել է հետխորհրդային պետություններին
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին դիմել է հետխորհրդային պետություններին՝ կոչ անելով հավատալ այն բանին, որ «ամեն ինչ հնարավոր է»։
«Նայե՛ք մեզ»,- հայտարարել է նա Exit poll-երի արդյունքներից հետո ելույթի ժամանակ։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, այդ թվում նրանց, ովքեր քվեարկել են մյուս թեկնածուի օգտին, և խոստացել է, որ հուսախաբ չի անի նրանց։