Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ
ՀՀ Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքներով առաջադրված միակ թեկնածուն՝ Գեղամ Գևորգյանը, ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ։
132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 121 պատգամավոր․ կողմ՝ 95-ը, դեմ՝ 26-ը։ Այս տվյալները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։