Ռուսաստանի հետաքրքիր ակնարկը Ուկրաինային
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան գրառումով արձագանքել է Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին:
«Հասկանալով համաշխարհային ամբողջ անդրկուլիսները ամեն դեպքում պետք է ասեմ. Ուկրաինան կարող է վերաներբեռնում իրականացնել: Ոչ այն իմաստով, որ դրամային հոսքերը մի գրպանից պետք է մտնեն մյուս գրպանը: Այլ իրական, հիմնված ժողովրդի համախմբման հենքի վրա՝ ոչ թե ուժի, այլ համաժողովրդական օրակարգի ստեղծման համար: Դա նրա համար, որ հաջորդ անգամ ստիպված չլինեն ինչպես հիմա քվեարկությունից հեռացնեն միլիոնավոր սեփական քաղաքացիներին»: