Դանակահարություն Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 64-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Թոթովենցի նրբանցքի բնակիչ, 40-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դանակահարվածները հայր ու որդի են: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։